Խորհրդարանն անհարկի ճնշման տակ է

minasyanԱյսօր հիմնարար խնդիր կախորհրդարանի, իբրև օրինաստեղծ, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմնի գործառույթները ճիշտ ընկելալու մեջ:

Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այժմ փորձ է արվում ներդնել բյուջետային գրեսենյակի գաղափարն, ինչը հնարավորություն կտա թե’ ֆրակցիաներին, թե’ հանձնաժողովներին, և թե’ առանձին պատգամավորներին տեղեկատվական առումով ավելի շատ ներգարավված լինել վերահսկողական գործառույթներ իրականացնելու գործում»,-ասաց նա հիշեցնելով, որ սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված է վերահսկողական գործառույթներ :

Պատգամավորն անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից նիստներին չմասնակցելու սահմանադրական նորմի խախտմանը, հիշեցրեց դրա վերաբերյալ ՍԴ-ի ընդունած որոշումը:
«Սահմանադրական դատարանը եկել էր այն համոզման, որ բոյկոտ իրավական հասկացություն չկա թե’ ԱԺ կանոնակարգ-օրենքում և թե ԱԺ-ին վերաբերող օրեսդրության մեջ:

Ըստ Մինասյանի` դատարանն արձանագրել էր, որ պատգամավորի պարտավորությունն է մասնակցել նիստին և սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել պառլամենտի կողմից պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու քվեարկություն անցկացնելու դրությը: «Մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի շրջափուլում, որ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվում, բոլոր բարձրացված հարցերը սահմանադրական փոփոխություներում քննարկման ենթարկա են»,-ասաց նա:

Մինասյանի խոսքով` բազմաթիվ վերլուծութույնը ցուց են տալիս, որ պառլամենտն այսօր անհարկի ճնշման տակ է: «Անորակ նախաձեռնություները հասնում են ԱԺ, պատգամավորները չեն հասցնում ամբողջությամբ «մտնել դրանց մեջ», ավելին, շատ արագ ենթարկվում են փոփոխությունների, ստացվում է, որ պառլամենտն անհարկի խմբագրում է ինքն իրեն, բացասական ազդակ տալով հանրությանն ու տնտեսությանը»:

Տպել Տպել