ՀՅԴ-ն դեմ է նախագահի պաշտոնի պահպանմանն ուղղված ցանկացած քայլին

armenԱԺ նիստում քննարկվում է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը վերաբերում է օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների ցեղասպանության դատապարտման հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին էր:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության տեսակետը այդ երկու նախագծերի վերաբերյալ: «Մենք այս երկու նախագծերի քվեարկությանը չենք մասնակցելու, առաջինը այն պատճառով, որ կա ավելի համաձայնեցված փաստաթուղթ, որը ընդգրկվելով օրակարգ, իրավունք է տալիս ցանկացած հարց քննարկել, նաև Զարուհի Փոստանջյանին հուզող հարցը:

Երկրորդ նախագծի հետ կապված, մենք ընդհանրապես դեմ ենք նախագահի պաշտոնի պահպանմանն ուղղված ցանկացած քայլի, մենք արտահայտել ենք մեր մոտեցումը՝ չմիանալով այդ նախաձեռնությանը:

Համարում ենք, որ այն կանոնակարգը, որը գործում է, և այն Սահմանադրական կարգը, որը գործում է Հայաստանում, պրակտիկորեն անհնար է այդ կարգով պաշտոնանկ անել նախագահին, ահա ինչու մենք չենք մասնակցելու այս երկու նախագծերի քվեարկությանը»:

Տպել Տպել