Քաղաքական վերջին իրադարձություններն ընդամենը կարկատան էին, ձևական հատվածը:
Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախընտրելի է բովանդակային շրջադարձը, ոչ` ֆորմալ:
Գալստյանը դեռ կանխատեսումներ չարեց` նոր իրավիճակում շահողներ-տուժողներ եղա՞ն, թե՞ ոչ:
Նրա խոսքով` ՀՅԴ միջնորդությամբ հնարավոր եղավ անկայունությունից խուսափել, իսկ կշահի՞ հասարակությունը, կշահե՞ն իրական գործընթացները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա:
Նա ընդգծեց` նույնիսկ եղած ընդհարումը քաղաքական չէր, անձնավորված պայքար էր, ուստի իրենք իրավունք չունեին դիտորդի դերում մնալ:
«Բարիշելու» քայլին, ըստ Գալստյանի, պետք է հաջորդի քաղաքական բովանդակությունը:
yerevantoday.am







