Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով է հանդես եկել` հոդորելով ամերիկահայերին բոյկոտել Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հովանավորած բանաձևը:
Ինչպես հաղորդում է հանձնախմբի պաշտոնական կայքը, HR 764 բանաձևը հայերին մեղադրում է արցախյան ազատագրական շարժման ժամանակ իբր թե ոճրագործություներ իրականացնելու մեջ:
Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակներ հղել, զանգել Տեխասի օրենսդիրներին` հորդորելով դեմ քվերակել բանաձևին:







