ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ դասախոսների հետ

FotorCreatedԵրեկ՝ մարտի 4-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդեպել են Երեւանի պետական համալսարանի դասախոսների հետ:

ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգը, Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները, ինչպես նաև երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։

Քննարկվել են նաեւ կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Տպել Տպել