«Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին հայտնածներից 3-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն

Ի պատասխան ապատեղեկատվության

FotorCreated«Հիմնադիր խորհրդարանի» միանալու կոչով հանդես եկած անձանցից 3-ը ՀՅԴ-ի հետ բացարձակապես կապ չունեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ նախ այլ կուսակցությունից հարյուրավոր մարդիկ են դուրս գալիս, երբեք նման հետաքրքրություն չի առաջանում, իսկ ՀՅԴ-ի պարագայում բոլորը «չգիտես ինչու, սեւեռվում են այդ հարցի վրա: Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ «հայտարարության մեջ նշված անձանցից 2-ը վաղուց արտաքսված են ՀՅԴ-ից, Դաշնակցության հետ կապ չունեն, նրանցից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկի կինն է ԼՂՀ-ում, Արագածոտնից Սարգիս Սեդրակյանը կուսակցության հետ մի քանի տարի է՝ կապ չունի, իսկ 4-րդի հետ զրուցել են, նա չգիտի, թե ինչ ապուշ տեքստի տակ են ստորագրել»:

«Իսկ որ այդ ապուշ տեսքտերը «Հիմնադիր խորհրդարանը» արդեն որերորդ անգամ շրջանառության մեջ է դնում, դա իրենց խնդիրն է, մենք այդ թեման համարում ենք փակված: Փաստորեն երեք ամսվա մեջ հերթական անգամ փորձել են ու ընդամենը 4 մարդ են գտել, որոնցից 3-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն»,-ասաց Աղվան Վարդանյանըը:

Նշենք, որ ՀՅԴ մի խումբ անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով միացել են «Հիմնադիր խորհրդարանին»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:Հայտարարությունում ասվում է.«Մենք՝ ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը եւ Թորոս Թորոսյանը,

Տարիներ շարունակ ականատես լինելով ՀՅԴ-ի ղեկավարության ապազգային գործունեությանը, որի ամենազազրելի դրսեւորումը դավաճան եւ հանցագործ ռեժիմի հետ գործակցությունն է, ինչպես նաեւ համոզվելով, որ այդպիսի ղեկավարության պայմաններում ՀՅԴ-ի փրկությունն այլեւս անհույս է, հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ հետեւելով ՀՅԴ Լոռու մարզի կոմիտեի եւ Արցախի կառույցի մեր ընկերների օրինակին՝ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:

24 մարտի 2015 թ.

ՀՅԴ նախկին անդամներ

1. Սարգիս Սեդրակյան

2. Վիկտոր Դավթյան

3. Մարինե Մանուկյան

4. Թորոս Թորոսյան

news.am

Տպել Տպել