Ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան

minasyanԱյսօր ԱԺ նիստում քննարկվում էր գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է ժամանակավոր հանձնաժողովի դերը և գործունեությունը, որպեսզի արդյունքում ստեղծված փաստաթուղթը լինի ոչ միայն իրավականորեն անխոցելի, այլև հետևողականություն ապահովող, ընթացք տվող փաստաթուղթ, ոչ թե գոլորշի բաց թողելու առիթ: Եվ այդ տեսակետից, պատգամավորի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը եղել է հավուր պատշաճի, քանի որ ծանոթ է փորձագետների կատարած մեծածավալ աշխատանքին:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան, ոչ թե ասեն՝ ամեն ինչ վատ է, ամեն ինչ սև է, փրկություն չկա, գլուխներս առնենք փախնենք:

Պատգամավորը նշեց, որ նման ելույթների կողմնակիցը չէ, որովհետև նման հանձնաժողովները և խմբակցությունները լուծումներ պետք է առաջարկեն:

Նա կատեգորիկ մերժեց այն մոտեցումը, որ Հայաստանի մեծածավալ գազաֆիկացում անհրաժեշտ չէր:

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք որդեգրված այս քաղաքականությունը շատ ճիշտ քաղաքականություն էր, և պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել