Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը՝ անմխիթար վիճակից դուրս գալու համար

FotorCreatedԱյսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: «Ներկայումս, երբ Հայաստանի տնտեսական վիճակը անմխիթար վիճակում է, կա՞ն ինչ-որ ձեռնարկումներ, գաղափարներ ԵՏՄ անդամակցության շրջանակներում՝ թե ի՞նչ է ծրագրում կառավարությունն այս ուղղությամբ, և կարո՞ղ ենք առաջիկայում ակնկալել տնտեսական աճ` ԵՏՄ առավելությունները օգտագործելով»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը կազմակերպում են տնտեսական ֆորումներ, որը ներդրողների համար կարևոր միջոցառում է: Նաև` նկատի առնելով, որ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը գնային առումով դարձել է ոչ մրցունակ, ի՞նչ քայլեր է անում կառավարությունն այս ուղղությամբ:

Պատգամավորը նաև նշեց որ ԵՏՄ անդամ պետությունների հետ ապրանքաշրջանառության մասով ինչ՞ հնարավոր ձևեր կան անցում կատարելու ռուբլիով վճարման համակարգին:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց հարցին` ասելով, որ աշխատանքներ կատարվում են: Գործարարների համար կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: ԱԺ-ն էլ ընդունել է կառավարության մի քանի օրենքներ, որոնք նպաստելու են այդ միջոցառումների իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունն էլ իրականացնում է կոնկրետ ծրագրեր:

Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե կոնկրետ` գազի գնի վճարումը հնարավո՞ր է, որ ռուբլիով լինի, և խնդրեց, որ կառավարությունը ոչ թե հատվածական, այլ ամբողջական ներկայացնի ծրագրերի մասին:

Տպել Տպել