Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քնադատողների մեծ մասը փաստաթուղթը չի էլ կարդացել

Fotor01017121024ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը պարզ է. պետք է արագ կերպով հասնել սահմանված կետին: «Մեզ հատկացված է մոտոցիկլետ, որքան էլ արագ վարենք, որքան էլ վարորդը հմուտ լինի, միեւնույն է` մենք արագ չենք հասնի: Հետեւաբար, կարեւոր է ոչ միայն վարորդին փոխել, այլեւ մոտոցիկլետը, որպեսզի սահմանված ժամկետում հասնենք սահմանված վայր: Այս առումով քաղաքացիական հասարակությունն անելիք ունի եւ պետք է այս հարցում միավորվի, որպեսզի հնարավոր լինի հասնել փոփոխությանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների համար պատեհ ժամանակ չկա. եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել, քանի դեռ ճգնաժամը չի հարվածել:

«Չպետք է սպասել ճգնաժամի: Պետք է գործել, քանի դեռ երկնաքարը չի հարվածել»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ երկրի քաղաքական կարեւորագույն կառույցների ղեկավարները պետք է տարբեր կուսակցություններից լինեն, որպեսզի հնարավոր լինի հասնել պետության զարգացմանը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննադատողներին, Մինասյանն ընդգծեց, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ տեսակետեր են հայտնում սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ` առանց ծանոթ լինելով հայեցակարգերին: «Եթե քննադատողների մեծ մասը կարդա հայեցակարգը, ապա կտեսնի, որ իրենց բարձրացրած հարցերը փաստաթղթում շատ խիստ քննադատության են արժանանում»,- նկատեց պատգամավորը:

armenpress.am

Տպել Տպել