Մամլո հաղորդագրություն

IUSY: «Թուրքիան պետք է ճանաչի եւ հատուցի»

j32015 թ. մայիսի 8-9-ին Հայաստանում տեղի ունեցած աշխարհի մեծագույն երիտասարդական, քաղաքական կազմակերպության` Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային Խորհրդի ժողովը ընդունեց բանաձև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձևի քննարկումն անցավ աշխուժ մթնոլորտում: Բանաձևի ընթերցումից հետո, ձայնի իրավունք խնդրեցին Իսրայելի, Բուլղարիայի, Չադի, Ուգանդայի և Գերմանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: Հակառակ կազմակերպության ժողովարարական կանոնների, ըստ որոնց ամեն մի բանաձև ներկայացնելուց հետո միայն մեկ կողմ կամ դեմ ելույթի իրավունք է տրվում` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացնելուց հետո հինգ հոգու ելույթի իրավունք տրվեց` ամեն անգամ առանձին քվեարկությամբ հաստատելով ելույթի իրավունքը, քանի որ այն հակասում է ժողովի կանոններին:saqo1

Իսրայելի Աշխատաւորական կուսակցության ներկայացուցիչը խոսեց հրեաների ու հայերի պատմական նույն ճակատագիրը կիսելու փաստի մասին: Կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը հայերի` ազգային պետականություն չունենալն է եղել: Հրեա պատվիրակը իր կազմակերպության անունից հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղ է գտնելու Կնեսեթի օրակարգում: Ըստ նրա, Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Բուլղարիայի ընկերվարական կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչը զորակցություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման պահանջին: Ըստ նրա Հայոց ցեղասպանությունը պատմությանը չի պատկանում: Թուրքիայի հաջորդական կառավարությունների եւ հատկապես Էրդողանի վարչակարգի ժխտողական քաղաքականությունը այն դարձրել է այժմեական խնդիր:saqo

Հեռավոր Չադից Երեւան ժամանած ապատվիրակության ներկայացուցիչը խոսելով ժողովին ներկա աֆրիկյան պետությունների պատվիրակությունների անունից, կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ զորակցություն հայտնեց ՀՅԴ Երիտասարդականին` մաղթելով ուժ եւ կամք, արդարության համար մղվող պայքարում:

Թուրքիայի կառավարությանը ճանաչման եւ հատուցման կոչ անելով, Արեւմտյան Սահարայի ընկերվար երիտասարդը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը զուգորդվել է հայերի հայրենազրկմամբ` իրենց պապենական հողերից եւ դժբաախտաբար նույնը տեղի է ունենում այսօր `աշխարհի տարբեր ժողովուրդների հանդեպ:

Ուգանդացի ներկայացուցիչը, որը նաև ԸԵՄՄ փոխնախագահն է, իր խոսքում շեշտը դրեց 1915թ. Հայոց ցեղասպանության հանդեպ Արևմուտքի լռության վրա. կոչ արեց միասնաբար պայքարել, որ մարդկության հանդեպ նման հանցագործություններ այլևս տեղի չունենան:

Հատկապես ուշագրավ էր Գերմանիայի ընկերվարական կուսակցության երիտասարդականի ներկայացուցչի ելույթը: Ըստ նրա, Գերմանիան ոչ միայն պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, որն արդեն իսկ ընդունել է, այլ նաեւ Թուրքիայի հետ միասին կրի պատասխանատվության իր բաժինը:

Այնուհետև պատվիրակները միաձայն ընդունեցին ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձեւը: Այն իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ միջազգային երիտասարդական-քաղաքական մակարդակում նման կշիռ և ընդգրկում ունեցող կազմակերությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը զուգահեռ, պահանջում է թուրքական կառավարությունից անհապաղ ձեռնարկել միջոցառումներ ցեղասպանության հետևանքների հատուցման համար:

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

Ստորև ներկայացվում է վերոհիշյալ բանաձևը.

Բանաձև Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի վերաբերյալ

Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (IUSY) լինելով հավատարիմ հետևորդ` արդարության սկզբունքներին, ժողովրդավարությանը, հավասարությանն ու մարդու իրավունքներին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ այս տարի` աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանությունը մի շարք այլ ցեղասպանությունների նախադեպ դարձավ, քանի որ դարասկզբի առաջին ցեղասպանությունն անպատժելի մնաց: Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված միջոցներն ու ձևերը օրինակ դարձան նաև հետագա ցեղասպանությունների համար:

Միջազգային իրավունքի համաձայն` ցեղասպանությունը հանցագործություն է և հակառակ ԸԵՄՄ-ի ոգուն և նպատակներին:

Հետևաբար`

ԸԵՄՄ-ն դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, որը նախատեսվել և իրականացվել է Օսմանյան կայսրության և թուրքական տարբեր իշխանությունների կողմից` 1915-1923 թվականներին: Այս տարիների ընթացքում ավելի քան 1.5 մլն հայեր, որոնք ապրում էին իրենց նախնիների հայրենիքում (որն այսօր հայտնի է, որպես Արևելյան Թուրքիա) դաժանորեն ոչնչացվել են, իսկ ժառանգությունը առգրավել կամ հիմնականում ավերվել է: Փոքր թվով հայեր, ովքեր ողջ մնացին, սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ:

ԸԵՄՄ-ն խստորեն դատապարտում է թուրքական կառավարության ժխտողականությունը, և բոլոր այն փորձերը, ուղղված` լռեցնելու եւ կաշառելու ցանկացած նախաձեռնություն, որոնք տարվում են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման դեմ: ԸԵՄՄ-ն հավատում է, որ ցեղասպանության ժխտումը կրկնակի հանցագործություն է, որը պետք է պատժվի:

ԸԵՄՄ-ն աջակցում է ՀՅԴ Երիտասարդականին և հայ ժողովրդին` կոչ անելով Թուրքիային սկսել անհապաղ գործընթանցներ հետևանքների վերացման համար, ինչպես նաև կազմակերպել գործընթաց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար: ԸԵՄՄ –ն հավատում է, որ սա միակ հուսալի ճանապարհն է երկու երկրների և ժողովուրդների հաշտեցման համար:

ԸԵՄՄ–ն կրթությունը դիտում է որպես էական և կառուցողական միջոց ցանկացած ծայրահեղության դեմ պայքարելու համար: Այսպիսով մենք կոչ ենք անում մեր անդամ կազմակերպություններին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ տանել, քանի որ միայն տեղեկացնելով անցյալի ցեղասպանությունների մասին և դրանք դատապարտելով, կարող ենք կանխել նորերի իրականացումը:

09 մայիս, 2015 թ.

Resolution on the 100th anniversary of the Armenian Genocide

The International Union of Socialist Youth (IUSY), being a faithful follower of the principles of justice, democracy, equality and human rights, reaffirms its position on the Armenian Genocide as the world commemorates the 100th anniversary of the first Genocide of the 20th century.

The Armenian Genocide opened a whole new circle of genocides that were encouraged by the impunity of the perpetrators of the first genocide as well as inspired by its techniques and genocidial methods.
Genocide is a crime under international law contrary to the spirit and aims of the IUSY. This is why:

• IUSY condemns the genocide against the Armenian people which was planned and carried out by the Ottoman Empire and various regimes in Turkey in 1915-1923. During these years more than one-and-a-half million Armenians, living in their ancestral homeland (what is largely known as Eastern Turkey today), were brutally exterminated, their heritage was confiscated and largely destructed. The small number of Armenians who survived and were spread all over the world.

• IUSY strongly condemns the denial of the Armenian Genocide by the Turkish government as well as all the attempts of the Republic of Turkey to mute and bribe every initiative that is aimed at the recognition and reparation of the Armenian Genocide. IUSY believes that the denial of the genocide is a double crime that ought to be punished and has nothing in common with the right of freedom of expression.

• IUSY supports the Armenian Youth Federation’s (AYF) and the Armenian people’s struggle for the recognition and reparation of the Armenian Genocide by calling upon Turkey to start an immediate process of eliminating the consequences of the Armenian Genocide and initiate a process of restoration of the rights of the Armenian people. IUSY believes this is the only reliable road to reconciliation of the two countries and nations.

• IUSY sees education as one of the most vital and constructive ways of fighting any form of extremism. With this, we call upon our member organizations to spread the knowledge of the Armenian Genocide, because only by knowing and condemning past genocides can we prevent new ones from taking place.

09 May, 2015

Տպել Տպել