Ռուսաստանի հայ կանայք առաջ են գնում

FotorCreatedԹվում է թե Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված լայնածավալ միջոցառումները անցան` թողնելով վառ հիշողություններ: Բայց, դատելով, ամեն ինչից, դա այդպես չէ: Որոշ ժամանակ հասարակությանը չհայտնված և ստվեր անցած «Ռուսաստանի հայ կանանց միությունը», որը դեռևս 2007 թ. ստեղծվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ, որոշել է հիշեցնել իր մասին, իր ներդրումն ունենալ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման հարցում:

Մոսկվայում, հայկական եկեղեցական համալիրի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» հիշատակի երեկոն, որը կազմակերպել էր հայ կանանց միությունը: Երեկոն տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի ծրագրի շրջանակում:

Միջոցառումը բացեց «Ռուսաստանի հայ կանանց միության» նախագահ Արմինե Առաքելյանը: Նա պատմեց հայկական ինքնության, մշակույթի և հոգևոր ժառանգության պահպանման մեջ հայ կանանց դերի մասին: Հայ կանայք ենթարկվել են բռնության, նրանց ստրկության են տարել, զրկել երեխաներից ու գույքից, բայց նրանք բոլոր դժվարին փորձությունների ժամանակ կարողացել են պահպանել հավատարմությունը սեփական ժողովրդի ու հավատի նկատմամբ: Հայ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Կիրակոսը աղոթք կարդաց զոհվածների հոգու փրկության համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Մարիա Բաբայանը: «Կանայք հանուն խաղաղության ողջ աշխարհում» ընկերակցության փոխնախագահ Իրինա Կիրյուշինան իր ելույթում անդրադարձավ երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերին ու նշանակությանը: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ընդգծեց հայկական պատմական հիշողության և ժամանակակից գործընթացների, հայ ժողովրդի քաղաքական իրավունքների միջև կապի անքակտելիությունը: Նա կանգ առավ Ցեղասպանության ժամանակ հայ կանանց կողմից դիմադրության հերոսական էջերին: Մեծ է ջարդերից փրկված հայ կանանց և նրանց հետնորդների դերը տարբեր երկրներում մանկատների, դպրոցների, բարեգործական և մշակութային կազմակերպությունների ստեղծման գործում, ճշմարտության վերականգնման համար մղվող պայքարում: Ցեղասպանության լավագույն պատասխանը հանդիսանում է հայկական պետականությունը, որի զարգացմանը այսօր իրենց ավանդն են ներդնում նաև հայ կանայք: Ե

րեկոյի գեղարվեստական մասում միության անդամները` Մոսկվայի համալսարանների ուսանողները, պատրաստել էին բեմադրություն, որը պատմում էր ցեղասպանություն ապրած հայ կանանց տարբեր պատմություններ: Այն հնարավոր չէր դիտել առանց հոգեկան ցավի ու ցնցման: Դահլիճում շատերն էին թաքուն կերպով չորացնում արցունքները: Ապա ուսանողների ուժերով տրվեց հայոց վերածնունդը խորհրդանշող համերգ, որին մասնակցեցին նաև ճանաչված արտիստներ: Մասնավորաբար, նրանց շարքում էր ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Բորիս Կուդրյավցևը:

«Ռուսաստանի հայ կանանց միության» կազմակերպած հիշատակի երեկոն այս կազմակերպության վերաակտիվացման յուրօրինակ հայտ հանդիսացավ, նշեց «Ռուս-հայկական համագործակցություն» նախագահ Յուրի Նավոյանը: Այսօր կանանց կազմակերպությունները պահանջված են ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ պետական մակարդակներում և շատ բանի են ընդունակ: Հայ կանանց ամուր ու համախմբված կազմակերպության գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն համայնքային սահմաններում: Այս միջոցառումը ցույց տվեց, որ հայ հասարակությունը անհրաժեշտ ներուժ ունի հաջող գործունեության համար:

Էդվարդ Սախինով

aravot.am

Տպել Տպել