Իսպանական Սանտա Մարգարիտան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԻսպանիայում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Սանտա Մարգարիտան միացել է Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:

«Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանը որոշում է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»,- մասնավորապես, ասված է քաղաքապետարանի որոշման մեջ:

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ «որոշ կառավարություններ, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները չեն ընդունում Ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է, և որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում»:

Տպել Տպել