Ինչ հետևանքներ կունենա Պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը

արծվիկՕրերս կառավարությունը հավանություն տվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ հետագայում պետական պարտքը դառնում է կառավարության պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը ձևավորվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերից: Ըստ մեկնաբանությունների, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում մեծ պարտքեր վերցնել տնտեսության զարգացման համար:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության համար այդ օրենսդրական փոփոխությունը:

«Պետական պարտքի մասին» օրենքի համաձայն՝ կա քանակական սահմանափակում առ այն, որ եթե արտաքին պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսն է կազմում, ապա սահմանփակվում է բյուջետային դիֆիցիտը 3 տոկոսից ոչ ավել, իսկ եթե 60 տոկոսի շրջանում է, արգելվում է պարտք վերցնել, կառավարության առաջարկը վերաբերում է հետևյալին, որ արտաքին պարտքի այս սահմանափակումներից հանենք Կենտրոնական բանկի համար նախատեսված սահմանփակումը, ըստ էության արտաքին պարտքի սահմանափակումը վերաբերի կառավարության պարտքին»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա վերցնել պարտքեր՝ ստիպելով, որ կառավարությունը իրականացնի ընդամենը հետևելու, արձագանքելու քաղաքականություն:

«Երկրորդը, որն ավելի խորքային է, կապված է ՀՀ հասարակության մոտ առկա բացասական սպասումների հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

1in.am

Տպել Տպել