ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները


ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը իր աշխատանքներն ավարտեց 1 հուլիսին, Ծաղկաձորում։ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 24 հունիսի 2011թ.-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։

Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո, ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի Բյուրոն, հետեւյալ կազմով։

Վիգեն Բաղումյան
Դավիթ Լոքյան
Վահան Հովհաննեսյան
Հրանտ Մարգարյան
Լեւոն Մկրտչյան
Մկրտիչ Մկրտիչյան
Մարիո Նալպանտյան
Գեորգի Պետրոսյան
Հակոբ Տեր Խաչատուրյան

Հուլիսի 2-ի իր առաջին լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին։

Շուտով կհրապարակվի ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը։

ՀՅԴ Մամլո Դիվան
2 հուլիսի 2011թ

Տպել Տպել