Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը հունիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ապրիլի 24-ը սահմանել որպես «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակման օր»։

«Agencia Prensa Armenia»-ի փոխանցմամբ, օրենքի նախագիծը նահանգային խորհրդարան էր ներկայացրել նահանգապետ Լուիշ Ֆերնանդու Պեժաոն։

Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է Պարանա, Սան Պաուլու եւ Սեարա նահանգներից հետո, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Ամիսներ առաջ Բրազիլիայի Սենատը Ցեղասպանության ճանաչման բանաձեւ էր ընդունել։

Տպել Տպել