Մամուլի հաղորդագրություն


Սեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի արտահերթ լիագումար նիստը:

Օրակարգի հիմնական նյութերն էին մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ կացությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները:

Հանգամանորեն քննարկելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը անհրաժեշտ համարեց հանրության ուշադրությանը հանձնել հատկապես հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ոլորոտում ՀՅԴ մի քանի սկզբունքային դիրքորոշումներ.

ա. Հայաստանն ու Թուրքիան, իբրեւ հարեւան պետություններ փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն: Սակայն մենք համոզված ենք, որ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն£ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել:

բ. Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը« դրան հետեւած նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներին պետք է հաջորդեն Թուրքիայի կողմից որոշակի դրական քայլեր£ ՀՅ Դաշնակցությունը ակտիվորեն հետամուտ է լինելու, որ պաշտոնական հանդիպումները չմնան լոկ որպես Թուրքիայի համար քարոզչական հնարավորություններ:

գ. ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան ու կենսունակ լինելիութեան եւ սերունդներիª ազգային-պետական իրավունքների հաշվին£

դ. Թուրքիան կարող է հավակնել տարածաշրջանային նախաձեռնությունների, եթե արմատական փոփոխության ենթարկի իր ՙհայկական քաղաքականությունը: Վերջինս Արցախի հիմնախնդրում չպետք է կողմ լինի« չպետք է Հայաստանի հետ խոսի նախապայմաններով եւ Հարավային Կովկասում պետք է հրաժարվի բաժանարար գծերի խորացման, շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությունից:

ե. 1998-ից ի վեր Հայաստանը իրականացնում է ազգային-պետական գաղափարախոսության հենքով արտաքին քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց Ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

ՀՅԴ-ն իր գործունեության հիմնական առաջադրանքներից մեկը համարել եւ համարում է այս ուղեգծի շարունակականության ապահովումը£

ՀՅԴ մամլո դիվան
10 սեպտեմբերի 2008թ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի արտահերթ լիագումար նիստը:

Օրակարգի հիմնական նիւթերն էին մեր տարածաշրջանում ստեղծուած ռազմաքաղաքական բարդ կացութիւնը եւ հայ-թուրքական յարաբերութիւնները£

Հանգամանօրէն քննարկելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրները` ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստը անհրաժեշտ համարեց հանրութեան ուշադրութեանը յանձնել յատկապէս հայ-թուրքական միջպետական յարաբերութիւնների ոլորոտում ՀՅԴ մի քանի սկզբունքային դիրքորոշումներ.

ա. Հայաստանն ու Թուրքիան« իբրեւ հարեւան պետութիւններ փոխյարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ ջանքեր պէտք է գործադրեն£ Սակայն մենք համոզուած ենք« որ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմամբ միայն£ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել:

բ. Հայաստանի Հանրապետութեան նախագահի նախաձեռնութեանը« դրան հետեւած նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներին պէտք է յաջորդեն Թուրքիայի կողմից որոշակի դրական քայլեր£ ՀՅ Դաշնակցութիւնը ակտիւօրէն հետամուտ է լինելու« որ պաշտօնական հանդիպումները չմնան լոկ որպէս Թուրքիայի համար քարոզչական հնարաւորութիւններ:

գ. ՀՅԴ-ի համար բացարձակապէս անընդունելի է հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութէան ինքնիշխան ու կենսունակ լինելիութէան եւ սերունդներիª ազգային-պետական իրաւունքների հաշուին£

դ. Թուրքիան կարող է յաւակնել տարածաշրջանային նախաձեռնութիւնների« եթէ արմատական փոփոխութեան ենթարկի իր հայկական քաղաքականութիւնը: Վերջինս Արցախի հիմնախնդրում չպէտք է կողմ լինի` չպէտք է Հայաստանի հետ խօսի նախապայմաններով եւ Հարաւային Կովկասում պէտք է հրաժարուի բաժանարար գծերի խորացման« շրջափակման եւ մեկուսացման քաղաքականութիւնից£

ե. 1998-ից ի վեր Հայաստանը իրականացնում է ազգային-պետական գաղափարախօսութեան յենքով արտաքին քաղաքականութիւն« որի ռազմավարական ուղղութիւններից մէկը Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր, մասնաւորապէս` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

ՀՅԴ-ն իր գործունէութեան հիմնական առաջադրանքներից մէկը համարել եւ համարում է այս ուղեգծի շարունակականութեան ապահովումը£

ՀՅԴ մամլոյ դիւան
10 սեպտեմբերի 2008թ

Տպել Տպել