Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների ավելի վտանգավոր կդառնա

FotorCreatedԱմերիկահայերը ԱՄՆ-ին կոչ են անում պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին։

Այս մասին The Global Catholic Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Դրա համար անհրաժեշտ է խստացնել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմական միջամտությունը եւ բողոքել Թուրքիայի գործողությունների դեմ, որը ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ հարձակումներ է իրականացնում քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների վրա։

Այդ ենթատեքստում նա նշել է կոնգրեսականներ Աննա Էշուի եւ Ջեֆ Ֆորթենբերիի առաջ քաշած բանաձեւի կարեւորությունը։ Բանաձեւը կոչ է անում Մերձավոր Արեւելքում ԻՊ-ի իրականացրած քրիստոնյաների հալածանքները որակել որպես ցեղասպանություն։ «Հայերը նույնպես հարձակման թիրախում են հայտնվել»,- նշել է Համբարյանը։

Նրա կարծիքով հիմնական խնդիրն այն է, որ շատերը հարցին մոտենում են քաղաքականության մակարդակով, չնայած ցեղասպանությունը բարոյականության հարց է։ «Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների կդառնա ավելի քիչ բազմաշերտ եւ վերջին հաշվով ավելի վտանգավոր վայր»,- ընդգծել է Համբարյանը։

Տպել Տպել