Հայկական կողմը միշտ էլ կարողանում է համարժեք պատասխան տալ

FotorCreatedԱրցախի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը: Նրա խոսքով` մեր երկու հանրապետությունների պաշտպանության նախարարություններն էլ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, և այդ հայտարարություններին պետք է հետևեն համապատասխան գործողություններ:

«Կարծում եմ` այդ հայտարարությունները նվազագույնն են, որոնցով նաև իրազեկում ենք միջազգային հանրությանը և շահագրգիռ կողմերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համանախագահող կողմերին, ովքեր այս օրերին փորձում են կազմակերպել նախագահների և արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ»,- նշեց Իշխանյանը` հավելելով, որ հակառակորդի վերջին օրերի ակտիվությունը պայմանավորված է հենց այդ` առաջիկայում կայանալիք հանդիպումներով:

«Տարբեր առիթներով այդ լարվածությունն ավելի էր սրվում ու թեժանում, բայց կարծում եմ, որ հենց այդ հանդիպումների ֆոնին է այն ուժեղանում: Սակայն հայկական կողմը միշտ էլ կարողանում է համարժեք պատասխաններ տալ»,- հայտարարեց նա:

Իշխանյանը նաև նշեց, որ, իր տեղեկություններով, այս պահին սահմանին խաղաղ է:

Տպել Տպել