Արթուր Աղաբեկյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունն Արցախում

FotorCreatedԱրցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադայի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության կարևորությունը: Աղաբեկյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը՝ կոչ անելով ներկաներին դառնալ ԱՀ կառավարության խոսնակներն իրենց երկրներում:

Փոխվարչապետն անդրադարձել է նաև Արցախում ՀՕՄ-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերից կարևորել 8 մանկապարտեզների ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի նորընտիր վարչությունը պետք է հասկանա մանկապարտեզների կառուցման և ֆինանսավորման կարևորությունը, որոնք պետք է շարունակական բնույթ կրեն: «Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքը, որը նախատեսված է 130 երեխայի համար, առաջինն է լինելու, որն ունենալու է ռմբապաստարան, և յուրաքանչյուր ՀՕՄուհի համացանցի միջոցով մասնակիցն է լինելու մանկապարտեզիաշխատանքներին»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ նախատեսվում է շենքի շինարարությունն ավարտել 2016 թվականին:

Հանդիպման վերջում Արթուր Աղաբեկյանը պատասխանել է հյուրերի բազմաբնույթ հարցերին՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի զարգացման գործում:

armenpress.am

Տպել Տպել