Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԻտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը հոկտեմբերի 22-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռավենայի քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ, հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

Տպել Տպել