Մինսկի խմբի հայտարարությունը վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի է համարել

FotorCreatedԱյն հայտարարությունը, որ կատարեցին Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի էր համարել, որովհետև իրենք արդեն հասցեավորված ասացին, թե ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված:
Armen5-300x225
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով. «Երբ հայտարարությունը հնչեց, որ Ադրբեջանն է, որ հրաժարվում է վերահսկման մեխանիզմներ ամրագրել հրադադարի ռեժիմը խախտելու մասին, դրա հետ կապված հայտարարություններ չեղան, բայց հուսով եմ՝ այդ քննարկումներն են եղել այսօր օրակարգի վրա, որովհետև հիմնական հարցը, որ գոյություն ունի, այդ խախտումներն են, որը գրեթե պատերազմական վիճակ է ստեղծել սահմանի ողջ երկայնքով»:

Ըստ Ռուստամյանի. «Այս հարցի լուծումն է, որ պետք է սպասել նաև Մինսկի խմբից: Երկրորդ հարցը, որ գոյություն ունի, Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, որով ուղղակի սպառնալիք է առաջացնում խաղաղ կարգավորման հետ կապված, նաև Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հարցը տեղափոխի այլ միջազգային ատյաններ, որտեղ փորձելով օգտագործել նրանց չիմացությունը, հասնել իրեն ցանկալի արդյունքների: Պատգամավորական ամբիոններում դա հեշտ է արծարծել, որովհետև նրանք այդքան խորությամբ չեն տիրապետում հարցի էությանը, և հեշտ է աղավաղել իրականությունը: Դա են փորձում անել, որոնք հետո կօգտագործեն նույն բանակցային գործընթացում ճնշումներ բանեցնելու և իրենց ոչ բանակցելի, ոչ կառուցողական դիրքորոշումը հիմնավորելու:

Ժամանակն է, որ Մինսկի խումբը դրա վերաբերյալ իր հստակ հայտարարություններն անի: Ամեն անգամ ասում են, որ այդ միջազգային կառույցները միջամտեն կամ զուգահեռ գործընթաց իրականացնեն, բայց դա տեղի է ունենում մեր աչքի առջև: Նույն Եվրոպայի խորհրդում սպասվում է հենց այդպիսի մի քննարկում քաղաքական հանձնաժողովում, որտեղ ամբողջ ադրբեջանական լոբբինգն աշխատել է, որ իր համար ամենաընդունելի բանաձևը լինի, եթե չասեմ նման բանաձև նույն հաջողությամբ կարող էր Միլի մեջլիսում ընդունվել: Սա նույնպես պետք է հաշվի առնել, քանի որ պատճառն այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում, որպեսզի խուսափի խաղաղ բանակցություններից»:

1in.am

Տպել Տպել