Կեղծիքները կկանխվեն

FotorCreatedՎերջին ընտրություններում ընդդիմադիր քառյակի հետ միասին ընտրակեղծիքների դեմ պայքարող ՀՅԴ-ն այժմ իշխանության հետ «այո» է քարոզում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հետաքրրքվել է, թե եթե այս անգամ էլ իշխանությունը դիմի կեղծիքների, հնարավո՞ր է Դաշնակցությունը լռի։ «Եթե կեղծիքներ լինեն, մենք կանխելու ենք մեր հնարավորություններով, մեր հայտարարություններով: Մենք չենք կարծում, որ մեր դաշնակից ՀՀԿ-ն որոշել է կեղծիքներ անել, և մենք համաձայնել ենք նման ձևով համագործակցել»,- «Առաջին լրատվական»-ին հավաստիացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նաև ասաց, որ կհամագործակցեն նաև ընդդիմության հետ. «Մենք բոլորի հետ ենք համագործակցում, ովքեր պայքարում են կեղծիքների դեմ: Ամեն ընտրությունից հետո մենք մեր անկեղծ գնահատականն ենք տվել»: Խնդիրն այն է, սակայն, որ «ոչ»-ի կողմնակիցները չեն վստահում ՀՅԴ-ին

«Ոչ»-ի կողմնակիցներին Ա. Ռուստամյանը խորհուրդ տվեց նախ համախմբվել, միմյանց վստահել, հետո նոր փորձեն ուրիշներին վստահելու կամ չվստահելու իրավունք վաստակել:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

1in.am

Տպել Տպել