ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցները առաջինը Եվրոպայի համար է ողբերգության վերածվելու

FotorCreatedՆոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը: Ինչի՞ հետևանք են հայաստանյան պատվիրակության վերջին շրջանի ձախողումները. այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացաուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հեր:

Աղվան Վարդանյանը խորհրդարանական պատվիրակությանը չի մեղադրում և տապալում չի համարում նրա վերջին շրջանի գործունեությունը, վստահ է, որ պատվիրակությունն առավելագույնս աշխատում է. «Ես կարծում եմ, որ պրոբլեմը երկու կողմ ունի, առաջինը՝ որքանո՞վ է արդյոք համադրված աշխատում Հայաստանը, իբրև պետություն, ոչ միայն խորհրդարանական պատվիրակությունը, այլ նաև արտգործնախարարությունը, դեսպանատները, սփյուռքում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններ, և երկրորդ՝ ցավոք հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ Ադրբեջանը ստեղծել է հող, որ իրեն ձեռնտու զեկույցները և զեկուցղներն են ընտրվում, և հիմնական քվեարկողները ամբողջովին ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ են: Բայց ամեն ինչ չպետք է բարդենք ադրբեջանական լոբբինգի վրա, սա խայտառակ զեկույց էր, և մենք պետք է մտածենք նաև մեր սխալների, մեր թերությունների մասին»:

«Մենք, իբրև խորհրդարան՝ չպետք է սպասենք և մեր պաշտոնական հայտարարությունը պետք է անենք մինչև հունվարյան նստաշրջանը, որպեսզի, ի վերջո, եվրոպական կառույցները հասկանան, որ գործ ունեն պետության հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

Տպել Տպել