Դավիթ Իշխանյանը Սիդնեյում եւ Մելբուռնում մասնակցել է ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին

FotorCreatedԱվստրալիայի «Դրո» կոմիտեի հրավերով Ավստրալիայում է գտնվում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ով այս օրերին մասնակցել է ինչպես Մելբուռնում, այնպես էլ Սիդնեյում տեղի ունեցած ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին:

Նոյեմբերի 29-ին Սիդնեյում տեղի է ունեցել ՀՅԴ հիմնադրման 125 ամյակի կապակցությամբ եւ Արցախի ազատագրական պայքարին նվիրված միջառում, որին մասնակցում էր ավելի քան 700 հոգի:

Սիդնեյում տեղի ունեցած հանդիսավոր միջառմանը ներկա էին Ավստրալիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի գանձապահ Կլատիս Պերեճիքլյանը, հոգեւոր հայրեր եւ համայնքում գործող քաղաքական կուսակցությունների, մարզական, սկաուտական, բարեսիրական եւ մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության անդամ Մովսես Ինճեճիկյանը:

սիդնեյ

Գեղարվեստական ներկայացումներով հադես են եկան Համազգայինի «Սասուն» եւ «Նայիրի» պարախմբերը, Համազգայինի «Նուբար Խաչատուրյան» թատերախումբը եւ ՀՅԴ Ավսրտրալիայի երիտասարդական միությունը:

ՀՅԴ «Դրո» կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Գայսերյանը խոսել է Հայ ազգային եւ քաղաքական կյանքում ՀՅԴ գաղափարախոսության կարեւորության եւ դրա այժմեականության մասին:

Օրվա պատգամը փոխանցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Դ.Իշխանյանն իր խոսքում բարձր է գնահատել ՀՅԴ «Դրո» կոմիտեության նախաձեռնությունն այն առումով, որ այս տարվա ՀՅԴ 125 ամյակի միջոցառումները նվիրված էին Արցախի ազատագրական պայքարին: Նա նաեւ ներկայացրել է ԼՂՀ ներկա քաղաքական իրավիճակը եւ խոսել Արցախի դիմագրաված ռազմաքաղաքական դժվարությունների մասին:

Համերգային ծրագրով հանդես են եկել ազգային-հեղափոխական երգերի ճանաչված կատարողներ Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը եւ Աղասի Իսպիրյանը:

Տպել Տպել