Ընդհանուր քաղաքական պլատֆո ՞րմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ ՀՅԴ-ն իր արտահերթ Գերագույն ժողովն անելու է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Ինչպես տեղեկացրել էինք, դաշնակցությունը հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշելու է իր նախագահի թեկնածուի հարցը։

Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում կարող է լինել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԳՄ փոխներկայացուցիչը պատասխանել է. «Խնդրում եմ նկատի առնել այն, ինչ հնչում է դաշնակցության կողմից պաշտոնապես։ Մենք որոշում դեռ չունենք։ Վերջնական որոշումը կկայացվի ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ, եւ պարզ կլինի՝ դաշնակցությունը սեփական թեկնածուո՞վ կմասնակցի նախագահական ընտրություններին, թե՞ հնարավոր կլինի մեկ ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ ունենալ միասնական թեկնածու»:

«Հայկական Ժամանակ»

Տպել Տպել