Ցեղասպանության ճանաչման հարցն արդեն ժամանակավրեպ է

FotorCreatedՀՅԴ անդամ, լիբանանահայ Երվանդ Փամբուկյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն ժամանակավրեպ է։

«Մեզ միայն հոգեպես է մխիթարում, երբ իմանում ենք, որ այս կամ այն երկիրը ճանաչել է Ցեղասպանությունը, եղածն արդեն բավական է։ Կարեւոր է, որ Թուրքիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ճանաչեն Ցեղասպանությունը, քանի որ հենց այս երկրների պետական ակունքներում ունեն փաստաթղթեր Ցեղասպանության մասին, այդ ժամանակաշրջանի նյութերը հենց այդ երկրների դեսպաններն են առաջինը հավաքել, սակայն գիտենք, որ նրանք երբեք չեն ճանաչի Ցեղասպանությունը։ Մյուս երկրների ճանաչումը մեզ ոչինչ չի տա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Փամբուկյանը։

ՀՅԴ անդամի խոսքով՝ պետք է առաջ անցնել, պահանջատեր լինել եւ պահանջել ոչ միայն ֆինանսական հատուցում, այլեւ կորցրած հողերը։

«Դեռ 50 տարի առաջ եւ հայաստանցիները, եւ սփյուռքի ներկայացուցիչները Ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը պահանջում էին կորցրած տարածքները։ Այսօր Հայաստանի իշխանություններն ու սփյուռքի կառույցները պետք է համատեղ բանաձեւ մշակեն եւ ներկայացնեն, այլապես մնացյալն այրված սրտի մխիթարանք է»,- նշեց Երվանդ Փամբուկյանը։

news.am

Տպել Տպել