Ընդդեմ հակահայկական զեկույցների ստորագրահավաքին կմիանան Հայաստանից

FotorCreatedՀունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսված երկու հակահայկական զեկույցները` կխանգարեն ԼՂ հիմնահարցի շուրջ ՀՀ-Ադրբեջան բանակցություններին:

Այս կարծիքն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նման զեկույցները հարվածում են նախ եւ առաջ բանակցություններին, նման որոշումներ եթե շատ լինեն, մեր վիճակը վտանգավոր կդառնա: Ընդհանուր տրամադրությունը ԼՂ հարցում հայերի նկատմամբ դրական է, բայց այսքանն էլ բավական է, որ բանակցությունները խանգարվեն: Անհրաժեշտ է, որ այս բանաձեւերը չընդգրկվեն քննարկման օրակարգ»,-ասաց պարոն Մանոյանը: Թե հայկական կողմն ինչ քայլեր է անում զեկույցների քննարկումը կանխելու համար` պարոն Մանոյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը հնարավորինս պատրաստված է նման դեպքերում:

Ըստ Կիրո Մանոյանի` ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական ցեկույցների սկսված ստորագրահավքին էլ առաջիկայում կմիանան նաեւ Հայաստանից: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը:

Ստորագրահավաքի մասին պարոն Մանոյանն այլ մանրամասներ չկարողացավ տալ, ասաց` այն նախնական փուլում է:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն: Դրանք են` բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ Բունիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի` «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները:

Արփինե Սիմոնյան

«Առավոտ» օրաթերթ
aravot.am

Տպել Տպել