Օլանդի հետ քննարկվել է նաեւ Ղարաբաղի խնդիրը

30.01.16-3332murad_papazyan_olandՓարիզում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, քաղաքական գործիչներ, նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ես հորդորել եմ մեր լավագույն իրավաբաններից Ժան Պոլ Կոստային օրենսդրության մեջ փնտրել ծանրակշիռ ճանապարհ, որը անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը:

Նա կանի իր աշխատանքը շատ կարճ ժամանակահատվածում` գտնելով բոլոր երաշխիքները, որպեսզի օրենքի հետ կապված իրավական որեւէ տարակարծություն չլինի: Սա է նպատակը: Եթե նոր օրենքը կրկին բողոքարկվի Մարդու իրավունքների եվրոական դատարանում, ապա դա կլինի սարսափելի պարտություն մեր երկրի եւ Հայ դատի համար»,- հայտարարել էր Օլանդը:

«Երկիրն այսօրին» հետ զրույցում հանդիպումից մանրամասներ է ներկայացնում ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ Ի՞նչ այլ հարցեր են քննարկվել Օլանդի հետ, ի՞նչ քայլեր են նախանշվել։

yerkirmedia.am

Տպել Տպել