ՀՅԴ Բյուրոյի անդամին Քլարքի համալսարանի դոկտորական առաջին աստիճան է շնորհվել

1454657150-6562ՀՅԴ Բյուրոյի անդամին Քլարքի համալսարանի դոկտորական առաջին աստիճան է շնորհվել
Քլարքի համալսարանը դոկտորական առաջին աստիճան է շնորհել Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը ուսունասիրող Խաչիկ Մուրադյանին:

Խաչիկ Մուրադյանի աշխատանքը Ցեղասպանության ժամանակ Սիրիայում ստեղծված մահվան ճամբարների մասին է:

«Աշխատանքս իրականացնելիս ուսումնասիրել եմ հայկական փաստաթղթերը: Ամենակարևորը ինձ համար հասդիսացել են Արամ Անտոնյանի ներկայացրած հարցազրույցներն ու Ցեղասպանությունից փրկվածների վկայությունները: Այս փաստաթղթերը ներկայումս գտնվում են Փարիզում»,- ասել է նա:

Նշենք, որ Խաչիկ Մուրադյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, The Armenian Weekly շաբաթաթերթի նախկին խմբագիրը:

Տպել Տպել