Թեհրանը քննարկում է Հայաստանով ՌԴ շուկա դուրս գալու հնարավորությունը

FotorCreatedԹեհրանում քննարկվում է Հայաստանի օգնությամբ ԱՊՀ երկրների շուկա դուրս գալու հնրավորությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։

Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո Հյաստանի համար մեծ հեռանկարներ են բացվում։ «Այդ տեսանկյունից առաջին ձեռքբերումը կապված է հաղորդակցության ուղիների մեջ։ Մի քանի օր առաջ Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Իրան եւ սպասվում են բավական հետաքրքիր իրադարձություններ, որոնց արձագանքը մենք կզգանք մոտ ժամանակներս»,-նշել է Խանլարյանը։ Հայ պատգամավորը հույս ունի, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում զգալի փոփոխություններ տեղի կունենան, հատկապես տնտեսական եւ հաղորդակցության ոլորտներում։

Հարցին, թե Թեհրանում ինչպես են վերաբերում իրանական էներգակիրների մատակարարման համար Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարին, Կարեն Խանլարյանը պատասխանել է. «Իհարկե, պետական շրջանակներում քննարկվում է այդ հնարավորությունը, ոչ միայն էներգետիկ, այլեւ առեւտրային տեսանկյունից»։

news.am

Տպել Տպել