ՀՅԴ անդամները Շվեդիայում տապալել են ադրբեջանցիների ցույցը

FotorCreatedՓետրվարի 20-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանցիները կազմակերպել են ցույց` այսպես կոչված` Խոջալուի դեպքերի առիթով:

ՀՅԴ-ական Սարգիս Տեկիրմենջյանը հայտնում է, որ, Շվեդիայի ՀՅԴ Հյուսիսյան կոմիտեի և ՀՅԴ ՇԵՄ-ի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հակաքարոզչական ցույց:

Հայ երիտասարդները եռագույն դրոշներով, տապալել են ադրբեջանցիների առանց այն էլ սակավամարդ ցույցը: Նրանք շատ կարճ ժամանակում ցրվել են:

Շվեդիայի ոստիկանությունը բարձր գնահատական է տվել է հայ երիտասարդներին՝ ցույցը խաղաղությամբ ավարտին հասցնելու համար:

yerkir.am

Տպել Տպել