Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն

FotorCreatedՀայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Նա նշել է, որ հնարավորինս կաշխատի մանկավարժներին ազատել տնօրնների ճնշումներից եւ ընտրական գործընթացին մասնակցելու պահանջներից։

«Իհարկե երբեմն փոքր գյուղերում տնօրենից կամ ուսմասվարից բացի, դա գրեթե ոչ ոք չի կարող անել։ Սակայն կրթական համակարգը կուսակցականությունից ազատելը մեզ համար առաջնային է։ Ուսուցիչը կարող է որակյալ կրթություն տակ միայն եթե նրան հնարավորություն են տալիս ուսուցանել եւ չշեղվել ուրիշ բանի վրա»,- ասել է նախարարը։

Հարցին, թե ինչ կարող է ձեռնարկել նախարարությունը, եթե տնօրենները նախկինի պես ուսուցիչներին շարունակեն համարել ձայն հավաքող իրենց գործակալները, Մկրտչյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ինչ-որ տնօրեն նման պատժելի արարք թույլ տա»։

news.am

Տպել Տպել