Հայ Դատի հանձնախումբը հակաադրբեջանական ցույց է կազմակերպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի դիմաց

Նյու Յորքի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի շենքի մոտ գտնվող` Ադրբեջանի մշտական ներկայացուցչության կենտրոնի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ:

Ըստ «Ասպարեզ»-ի՝ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Ալի’և, դադարեցրու սուտը», «Վերջ տվեք պատերազմի սպառնալիքներին», «Հիշում ենք Սումգայիթը» և «Ադրբեջա’ն, ընդունի’ր հանցանքդ» գրություններով:

Տպել Տպել