ՀՅԴ-ն Արցախում ցանկանում է խորհրդարանական համակարգի արցախյան մոդել ստեղծել

FotorCreatedԱրցախում ՀՅԴ-ն ցանկանում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որը սակայն տարբերվելու է հայաստանյան մոդելից:

«Մենք արդեն 20 տարի է՝ պայքարում ենք, որ անցում կատարենք խորհրդարանական համակարգին, որն առանձնահատուկ է լինելու հենց Արցախի համար: Հայաստանյան մոդելի կրկնությունը չի լինելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք խորհրդարանում արդեն սկսել են քննարկումները, որոնք վերաբերում են խորհրդարանական համակարգին անցնելուն: Չի բացառվում, որ առաջիկայում արդեն ԼՂՀ նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով ստեղծվի:

Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կգործի խորհրդարանական համակարգն Արցախում, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Պատերազմի տարիներին Արցախում խորհրդարանական համակարգ էր: Եթե այդ ժամանակ կարողացանք հաղթել, այդ դժվար տարիներին, ապա այսօր էլ համոզված ենք, որ հենց այս համակարգով հնարավոր է հաջողության հասնել»:

Նշենք, որ քննարկումներին մասնակցում են «Ազատ հայրենիք», «Ժողովրդավարական», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերը:

news.am

Տպել Տպել