ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել

logoԱպրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել օգտագործելով ռազմական ուղղաթիռներ, տանկեր, զրահատեխնիկա,հրետանի, գրադ կայանքներ և այլ զինատեսակներ: Հարձականը մասնակցում են մեծաքանակ զինուժ: Ըստ պաշտոնական տեղեկություների թշնամին կրել է մեծաքանակ կորուստներ այդ թվում օդուժի և զրահատեխնիկայի և ետ է շպրտվել:

Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:

ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ

Տպել Տպել