Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու

FotorCreatedԱվստրալիայի հայ համայնքը ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու:

Այս մասին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը:

Արին Մարգարյան

Արին Մարգարյան

«Ապրիլքսանչորսյան օրերին Ավստրալիայում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Մելբուռն քաղաքում կլինի մոմավառություն, Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Այնուհետև «Հայդ փարք»-ից երթով կշարժվենք դեպի Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի շենքի մոտ ծաղիկներ կխոնարհենք, որից հետո կուղևորվենք «Ռոյալ» բուսաբանական այգի, որտեղ էլ կկազմակերպի միջոցառում: Այս տարի մենք ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ Ավստրալիայի ցուցաբերած աջակցության հարցին: Այդ շրջանը ուսումանսիրվել է և այդ նյութերը տեղ են գտել «Հայաստան-Ավստրալիա և մեծ պատերազմ» գրքում, որի հեղինակներն են Վիգեն Բաբկենյանը, Փիթեր Սթենլին: Ահա ապրիլի 24-ի երեկոյան կազմակերպված միջոցառմանը ելույթով հանդես կգա Փիթեր Սթենլին»,-ասաց Արին Մարգարյանը:

Միջոցառումներ կանցկացվեն նաև Ավստրալիայի Ռայդ քաղաքում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումները կշարունակվեն նաև մայիսի 17-ին: Այդ օրը նախատեսված է, որ դասախոսությամբ հանդես կգա «Հայատսան-Ավստրալիա և մեծ պատերազմ» գրքի համահեղինակ Վիգեն Բաբկենյանը: Արին Մարգարյանը նշեց, որ Հայ դատի հանձնախումբը նամակներ կուղարկի նաև Ավստրալիայի պետական կառույցներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանի անդամներին` վերանայելու Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված իրենց մոտեցումը: Նրա խոսքով, նամակներ ուղարկելուց բացի առաջիկայում նախատեսվում է հանդիպում նաև խորհրդարանի տարբեր պատագամվորների հետ:

armenpress.am

Տպել Տպել