ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, ում կաջակցի Կոնգրեսում

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 23-ին հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, որոնց կազմակերպությունը Կոնգրեսում կաջակցի 2012 թ-ի ընտրությունների ժամանակ` համապատասխան գնահատականներով:

Այսպիսով ANCA-ն ձգտում է ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցությունը ցուցաբերել ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում:

Հանձնախմբի աջակցությունը հիմնված է յուրաքանչյուր թեկնածուի` հայ–ամերիկյան հարցերի լայն սպեկտրի վերաբերյալ մանրամասն հաշվետվության հիման վրա:

Այ ներառում է Հայոց ցեղասպանության հարցի արդար լուծման ապահովումը, Թուրքիայի կողմից հայերի եւ քրիստոնյաների ունեցվածքի վերադարձը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանությունը, ինչպես նաեւ ամերիկյան օգնության եւ առեւտրի ծավալների ավելացումը Հայաստանի հետ:

Տպել Տպել