Օբաման կրկին չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանել ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք:

«Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը եւ դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,-Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ճնշմանը հակազդելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից հակահայկական ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում Օբամայի ցանկության բացակայությունը շատ վտանգավոր է, քանի որ այդ որոշումը «դրդում է Էրդողանին եւ Ալիեւին մեծացնել լարվածությունը եւ հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծել»:

news.am

Տպել Տպել