Ապրիլի 23-ին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ:
Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց:







