Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը Օբամային խնդրում է դատապարտել թուրքահայ պատգամավորի վրա հարձակումները

FotorCreatedԱմերիկայի Հայ դատի հանձնախմբը Օբամային խնդրում է դատապարտել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակումները:

Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

«Դեռ Հրանտ Դինքի կենդանության օրոք «Հայ դատի» հանձնախումբը ԱՄն –ին կոչ էր անում դատապարտել նրա հետապնդումները ու ցավոք ապարդյուն,- հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վերջերս նույնատիպ սպառնալիքներ են սկսվել նաեւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ, որը Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչ իրարանցում են առաջացնում նրա ասածները: Նա թուրք պատգամավորներից պաշտպանվում էր բռունցքներով, մինչեւ նրան օգնության հասան կուսակից քրդերը: «ԱՄՆ նախագահները սիրում են «փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչման» կոչեր անել, եթե այդ ճանաչողները իրենք չեն»,- հավելել է Համբարյանը:

«Հրանտ Դինքը ցույց տվեց համարձակություն, որի պակասն ունեն ԱՄՆ առաջնորդները: Ոչ Պետքարտուղարությունը, ոչ Սպիտակ տունը չկարողացան նույնիսկ մի բառով պաշտպանել նրան: Մինչեւ նրա մահը: ԱՄՆ կառավարությունը,սակայն, ասելու բան գտավ նրան մահից հետո, որը նրանք ոչ մի կերպ չէին փորձել կանխել: Եկեք ձգտենք, որպեսզի նույն ճակատագրին չարժանանա նաեւ Կարո Փայլանը՝ խաղաղաստեղծ, որն արժանի է աջակցության, այլ ոչ թե լռության»,- ասվում է հայտարարության մեջ:

news.am

Տպել Տպել