Արցախի ճանաչման հարցը միշտ պետք է լինի մեր զինանոցում

FotorCreatedԱյսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը:

«Մենք միշտ հիմնավորել ենք մեր «կողմ» քվեարկությունը: Մենք բոլոր այս նախաձեռնություններին միշտ կողմ ենք քվեարկել` ասելով, որ երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց դա պետք է միասնական լինի, միակողմանի չպետք է լինի: Բանակցողները հստակ պետք է ասեն, թե երբ է դա կատարելու պահը: Սա մեր զինանոցում պետք է միշտ ունենանք, և այն միջանկյալ քայլը, որը կարող է դրա լուծումներն ապահովել, Ղարաբաղի հետ դաշինք կնքելն է: Համարում ենք, որ այդ հարցը հրատապ պետք է բերվի օրակարգ»,- ասաց նա:

Տպել Տպել