Ուսումնասիրության փուլում է

Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին

FotorCreatedԷկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե Թուրքիայից ներկրված պոմիդորը որպես տեղական է վաճառում, ինչը վնասում է տեղական արտադրողներին:

«Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետակա նեկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, նաև գործիքակազմը, որի մասին խոսել եմ, և քննարկման կհրավիրենք բոլորին՝ ընտրելու գործիքակազմն ու ապրանքախմբերը: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին նաև»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ վերջին օրերին ներկրման հարցի հետ կապված տվյալներ չկան:

Տպել Տպել