ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

FotorCreatedԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։

Հայտարարությունում ասվում է.

– Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,

– Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,

– Արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ

19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ

Տպել Տպել