Մեր ժողովուրդը որոշել է՝ մենք անկախ ենք, իսկ վերջին պատերազմը լուրջ ապացույց էր, որ կենսունակ ենք

FotorCreatedՍա երկրորդ ժամանակն է, երկրորդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հարցում վրիպում թույլ տալ չի կարելի:

«Եթե ԼՂ անկախությունը չի ճանաչվել ուղիղ պատերազմի ժամանակ, ապա հարցն անցնում է երկարատև բանակցային գործընթացի»,- նշեց Պետրոսյանը:

ԼՂ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելու հանգամանքը դեռ չի նշանակում, որ մենք պետք է կասկածի տակ դնենք ԼՂ անկախությունը:

«Ճանաչման խնդիրը չի կարող ինքնանպատակ լինել որպես գործիք, որպես հնարավորություն: Այս ժողովուրդն իրավունք ունի, իրավունքը վաստակել է ունենալու սեփական պետություն: Այս երկիրն իրավունք ունի լինել անկախ, ու դա չպետք է պայմանավորված լինի շանտաժներով, սպառնալիքով: Հարցին այս տեսանկյունից պետք է նայել: Մեր հիմնական պահանջը սա է: Բոլորին եմ դիմում՝ դուք կարծում եք, որ պետք է դո՞ւք որոշեք, ո՛չ: Մեր ժողովուրդը որոշել է, մենք անկախ ենք: Վերջին պատերազմը բավական լուրջ ապացույց էր, որ մենք կենսունակ ենք, կարող ենք պաշտպանել մեր անկախությունը»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը չի ճանաչում, Գեորգի Պետրոսյանը հակադարձեց. «Դուք լսած կա՞ք, որ Միացյալ Նահանգներին ճանաչեն: Ես չեմ լսել: Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն անկախ չէ: Գուցե մեր քայլերից մեկը լինի, որ մենք ճանաչենք ԱՄՆ անկախությունը: Կարևորն այն է, ոնց ես քեզ պատկերացնում, ոնց ես գործում: Եթե ես ինձ ճանաչում եմ, ապա նրանց գործն է՝ կճանաչեն, թե չէ, որովհետև սա իմ բնական իրավունքն է, ու միայն ես կարող եմ ասել՝ այո կամ ոչ»:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում։

tert.am

Տպել Տպել