Մամլո հաղորդագրություն

ԵՐԵՒԱՆ 28 հունիսի 2003թ- Վերջին շաբաթներին, Թուրքիայի իշխանությունները իրենց դիվանագիտական քայլերով եւ քարոզչության միջոցներով փորձում են ստեղծել թյուր տպավորություն՝ իբրեւ թե իրենք նախաձեռնել են հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացում՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացում:

Միաժամանակ, Թուրքիայի իշխանություններն իրենց հայտարարություններում ոչ միայն շարունակում են ուրանալ Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ 20¬րդ դարի առաջին ցեղասպանության պետականորեն ծրագրման եւ գործադրման մեջ իրենց պատասխանատվությունը, այլեւ՝ նոր թափ հաղորդելով հակահայ քաղաքականությանը, Հայոց Ցեղասպանության ուրացման դաստիարակությունը ընդգրկել են իրենց երկրի դպրոցական կրթական ծրագրում« մեկ անգամ եւս փաստելով իրենց իրական նպատակների բնույթը:

Թուրքիայի իշխանությունների կեղծ բարեացակամությունը հունիսի 27¬ին արդեն դրսեւորեց իր էությունը, երբ Կարսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե իր կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, պայմանով որ Հայաստանն ու հայությունը հրաժարվեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից:

ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը, ինչը սակայն կարող է իրականանալ միայն պատմական ճշմարտությունը ընդունելու դեպքում: Հայ-թուրքական որեւէ երկխոսություն կարդյունավորվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի կողմից ճանաչվի Հայոց Ցեղասպանության փաստը, որը սակարկության առարկա չէ: Հայաստան-Թուրքիա կամ հայ-թուրքական որեւէ երկխոսություն հեռանկար չունի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակում է Արցախի հարցով իր կողմնակալ դիրքորոշումը եւ չի վերացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ շրջափակումը:

Ընդունելով հանդերձ երկու գերիշխան երկրների միջեւ առողջ երկխոսության անհրաժեշտությունը, այդուամենայնիվ, չի կարելի Հայկական Ցեղասպանության փաստի ճանաչման եւ Թուրքիայի պատասխանատվության հաստատագրման խնդիրը անջատել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոլորտից£ Հետեւաբար, այդ խնդիրը անխուսափելիորեն Հայաստանի արտաքին քաղաքականության մաս է կազմում:

ՀՅ Դաշնակցությունը նաեւ համոզված է, որ անցնող շաբաթների իրենց դիվանագիտական եւ քարոզչական քայլերով ու իբ ՙհայանպաստ՚ դիմաշրջման տպավորություն տարածելով՝ թուրքական իշխանությունները նպատակ են հետապնդում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առաջ իրենց բարի կամք-ի պատրաստակամության պատրանք ստեղծել: Հայկական կազմակերպություններն ու կառույցները պարտավոր են զգուշանալ թուրքական այս թակարդի մեջ ընկնելուց:

Թուրքական այս խարդավանքներին հայկական կողմը վստահաբար պատասխանելու է Հայաստանի եւ հայության շահերը չվտանգելու զգոն« հետեւողական եւ մինչ այժմ որդեգրված սկզբունքներին հավատարիմ գործելու վճռականությանը համապատասխան քայլերով:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Տպել Տպել