Արծվիկ Մինասյանը կմասնակցի «Հայաստան.ՏՏ ֆորում»-ին

FotorCreatedՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին մեկնել է ԱՄՆ:

Նախարարությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին:

Նախարարը հանդիպում կունենա Սինոփսիսի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի Սինոփսիսի կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ:

Հունիսի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի գործարար հանաժողովին:

Նախատեսված են նաեւ նախարարի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների, կուսակցությունների, հայրենակցական միությունների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մի շարք հանդիպումներ եւ այցելություններ, այդ թվում` IBM Հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն:

news.am

Տպել Տպել