ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու 2015 թվականի բյուջեի կատարողականին

FotorCreatedԵրբ 15 թվականի բյուջեն քննարկվում էր խորհրդարանում, ՀՅԴ խմբակցությունը ներկայացրեց իր մտահոգությունները և դեմ քվեարկեց այդ բյուջեին, և հիմա արդեն հաստատվում են այդ մտահոգությունները.

ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Armen-Rustamyan1-600x344
Ըստ նրա` երկու հիմնական մտահոգիչ ուղղություններ են եղել:

«Առաջին խմբի խնդիրները խոչընդոտ են ցանկացած տնտեսության և մեր երկրի տնտեսության զարգացման համար, երկրորդ խնդիրը վերաբերում է կարևոր այն քայլերին, որոնք պետք է արվեն, որ մեր տնտեսությունը համապատասխանի մեր այսօրվա մարտահրավերներին»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտները երկուսն են՝ կոռուպցիոն իրավիճակը և դրա դեմ իրական պայքարի անարդյունավետությունը, երկրորդը՝ մենաշնորհները տնտեսության մեջ:

Ռուստամյանը կարևորեց նաև գնողունակ պահանջարկ ձևավորելու հարցը: Նրա խոսքով՝ այսօր մեր հասարակության մի զգալի մասն ունի տարրական կարիքները բավարարելու լուրջ խնդիրներ: Պատգամավորը նշեց, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով պետք է աշխատանքներ կատարվեն, որոնք կնպաստեն ներդրումների առկայությանը:

«Մենք աշխարհի տարբեր ծայրերում ենք աշխատում, որպեսզի կարողանանք ներդրողներ հրավիրնել մեր երկիր: Բնական է, որ կան նաև բնական ռիսկեր, մենք, ի վերջո, շրջափակված երկիր ենք և այդպիսի երկրների համար հայեցակարգ պետք է ունենանք: Ներդրումների ծավալը մեծացնելու իրական պոտենցիալ գոյություն ունի` տեղական արտադրության ընդլայնման և ինքնաբավ մեխանիզմների միջոցով: Մենք պարտավոր ենք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենալ ինքնաբավության շատ ավելի բարձր մակարդակ, ինչը շատ խնդիրներ կարող է լուծել: Պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը և դրա համար հստակ հայեցակարգեր պետք է մշակվեն:

Ռազմարդյունաբերական համալիրի ամբողջացումն է շատ կարևոր: Վերջին պատերազմական գործողությունները հստակ ցույց են տալիս, որ մենք չենք կարող ունենալ առանձին տնտեսություն՝ առանց նկատի ունենալու, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մեր տնտեսությունը պետք է սպասարկի մեր ճակատը, պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք իսկապես կայացած ռազմարդյունաբերական համալիր»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ կառավարությունում տեղի ունեցած վերջին քննարկումները լավ հույս են ներշնչում:

«Շատ եմ կարևորում են այն հավաքը, որը վերջերս տեղի ունեցավ կառավարությունում, որի ընթացքում փոխանակվեցին կարևոր մտքեր, որտեղ շատ օգտակար ու կարևոր առաջարկություններ են հնչել: Այն խնդիրները, որոնք մեր առջև այսօր դրել ենք, կապված տնտեսության որակի բարձրացման, տնտեսական քաղաքականության որակի հետ, ՀՅԴ-ՀՀԿ համատեղ համաձայնագրում ևս ամրագրված են»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց նաև, որ ՀՅԴ խմբակցությունը 2015 թվականի հաշվետվությանը կողմ չի քվեարկել, հետևաբար` կատարողականին էլ չի կարող կողմ քվեարկել: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Տպել Տպել