ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունից հայ քաղաքական գործիչ Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում:
Ըստ Asbarez-ի՝ այժմ նա շարունակում իր պայքարը` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար:
Նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատների թեկնածու Ջեքի Ռոսենը:







