Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԻսպանական Պայպորտա քաղաքը հունիսի 30-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ներկայացված հայտագրին։

Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։

Տպել Տպել