Կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է

Արմեն Ռուստամյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանը հասկանալով, որ ճնշումները գնալով ավելանում են՝ փորձում է խնդիրները լուծել: «Դրանով է պայմանավորված ռևերանսը Ռուսաստանի հետ, այն կիսամեղայական նամակը, որը գրել էր Էրդողանը։ Նա իսկապես ուզում է խնդիրները լուծել»,- ասաց նա և նշեց, թե կոնկրետ լարված հարաբերություններն ազդում են տնտեսության վրա:

«Անատոլիայի բոլոր հյուրանոցները դատարկվել են, միայն այն պատճառով, որ գերմանացիներն ու ռուսները չեն այցելում, իրենց թվացել է կամակորությունն անցնելու է, դարձել են բոլորի համար սպառնալիք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա նրանց մերձեցումը Հայաստանի վրա և համամիտ է, որ վտանգի սպառնալիք կա, պատասխանեց. «Ինչ վիճակ էր, նույնը կմնա։ Բայց կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է, տեղը մնալու է, չի կարող իր ազդեցությունը չունենա այսօրվա ռուսական վերնախավի վրա»:

tert.am

Տպել Տպել